Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ներքին համերաշխությունը՝ Արցախի գոյատևման հիմք

Ներքին համերաշխությունը՝ Արցախի գոյատևման հիմք
22.08.2023 | 11:35

Արայիկ Հարությունյանը (Նիկոլի արցախցի կլոնը) իր «հեղափոխության պահպանակներին» է բուծում: Փոքր Արցախում բոլորը բոլորի աչքի առաջ են, բոլորն իրար ճանաչում են: Առայսօր Արցախի գոյատևումը հնարավոր է եղել բացառապես ներքին համերաշխության գերակայության շնորհիվ: Հիմա, եթե ինչ-որ մարգինալներ փորձեն խժդժություններ գցել Արցախում, ապա դա բացառապես սպասարկելու է մեր թշնամու շահը: Արայիկ Հարությունյանի «գվարդիան» իրեն նույնքան անպատժելի է համարում, ինչպես տարատեսակ շիշ բռնողները՝ Հայաստանում:

Արցախցի հայրենակիցներ, թույլ չտաք, որ դրանք թելադրող դառնան, թույլ չտաք Արայիկին ձեզ օգտագործել իր ու Նիկոլի թունավոր խաղերի մեջ: Դրանից միայն մեր թշնամին է շահելու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 2884

Մեկնաբանություններ